Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը կմեկնի Սաուդյան Արաբիա

Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ֆաիյադ բին Համեդ Ալ Ռովաիլիի հրավերով։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը, նշելով, որ Սադիկովը հանդիպումներ է ունենալու Սաուդյան Արաբիայի մի քանի պաշտոնատար անձանց հետ, քննարկվելու են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Հիշեցնենք, որ մարտի 11–ին էլ, Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում, Սադիկովը կրկին պաշտոնական այցով Բուլղարիայում էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *