Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում կրակել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի վրա։ Նա վնասազերծել է կրակողին։ Դեպքը եղել է առավոտյան շուտ, Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը և տեղեկացրեց, որ սպայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այլ մանրամասներ մամուլի խոսնակը չհայտնեց։