Հունիսի 24-ին Գազայի հատվածից առնվազն 6 հրթիռ է արձակվել Իսրայելի հարավի ուղղությամբ: Արձակված հրթիռները վնաս չեն հասցրել, տուժածներ չկան: Ժամեր անց Իսրայելի օդուժը պատասխան հարված է հացրել Գազայի հատվածի երեք շրջանի:
Վերջին մի քանի շաբաթվա հարաբերական խաղաղությունից հետո սա առաջին նման միջադեպն է:
Հրթիռակոծման պատճառ կարող է լինել Գազայի հատվածում տիրող լարված վիճակը, որը ստեղծվել էր այն բանից հետո, երբ «Իսլամական ջիհադի» առաջնորդներից մեկը սպանվել էր «Համասի» ոստիկանության կողմից:
Հնարավոր է, որ հրթիռների արձակման հետևում «Իսլամական ջիհադը» կանգնած լինի, հաղորդում է BBC պարբերականը:
Հրթիռներից երկուսը վնասազերծվել են Իսրայելի Iron Dome հակահրթիռային համակարգերի կողմից:
Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Համասի» և «Իսլամական ջիհադի» վերահսկողության տակ գտնվող հատվածների վրա: Վնասների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
2012-ի «Համասի» և Իսրայելի միջև կնքված համաձայնությունից հետո, որով դադարեցվում էր կրակը երկու կողմերի միջև, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը համեմատաբար նվազել է. 2013-ից ի վեր արձակվել է շուրջ 20 հրթիռ