Թուրքիայում սկսել են աշխատանքներ իրականացնել լազերային զենքի ստեղծման ուղղությամբ։
Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը։
Նոր զենքի նախագծով զբաղվելու է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) հետ համատեղ։
Ըստ թուրք նախարարի՝ իրենք փորձելու են ստեղծել ամերիկյան LaWS-ի նմանությամբ լազերային զենք։
Էրգյունը նշել է, որ նախագծի իրականացման համար պետությունը տրամադրելու է լուրջ միջոցներ և փորձելու է այն իրականացնել տեղացի մասնագետների ուժերով։
Ամերիկյան LaWS համակարգը նախատեսված է նավատորմի համար։ Այն օգտագործվում է անօդաչու թռչող սարքերն ու ոչ մեծ կատերները չեզոքացնելու համար։ Ներկայում այն փորձարկումների շրջան է անցնում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 23-29 | Թուրքագիտական պորտալ
Pingback: Թուրքիան հայտարարել է լազերային զենքի հաջող փորձարկման մասին | Ռազմ.info