Ապրիլին ՀՀ և ՌԴ ԶՈւ օդաչուները միասին թռիչքներ կանեն

Ապրիլի 1–14–ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները  «Բաղրամյան» զորավարժարանում միասին մարտավարական պարապմունքներ կանեն։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

Մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսական օդուժը ՄիԳ–29 կործանիչներով վարժանքներ է արել «Ալագյազ» զորավարժարանում։

Օդաչուները 250–1500 մետր բարձրության վրա կատարել են ուսումնական թռիչքներ, «խոցել են» պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և «խուսափել են» պայմանական հակառակորդի գրոհիչ ավիացիայից։ Վարժանքներին մասնակցել են 200 զինծառայող և ներգրավվել է 20 միավոր ՄիԳ–29 կործանիչ։

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *