Ուկրաինայում կանխել են Ս–125 ՀՕՊ համակարգերի ապօրինի տեղափոխումը Աֆրիկա

Օդեսայում իրավապահները հայտնաբերել են ռուսական Ս–125 «Պեչորա» զենիթահրթիռային համալիր և 36 միավոր «մակերևույթ–օդ» հրթիռ։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ հրթիռներն ու զենիթահրթիռային համալիրը փորձել են Ուկրաինայի տարածքով անցկացնել Աֆրիկա՝ Էրիթրեա։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

Ուկրաինայում կասկածում են, որ դեպքը եղել է Ռուսաստանի և ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ռազմարդյունաբերական կոնցերնի մասնակցությամբ։ Գլխավոր դատախազ Լուցենկոն և զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը առաջարկել են տեխնիկան փոխանցել ուկրաինական զինված ուժերին։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *