Մարտի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Ադրբեջանն իր հերթին հայտոնւմ է, որ դիտարկումն անցել է ժամանակացույցով ու առանց միջադեպերի։