Անհայտ քաղաքացուց հունիսի 21-ին Ոստիկանություն ահազանգ է ստացել մեծ քանակությամբ զենք-զինամթերքի հանձնելու վերաբերյալ։
Քաղաքացին տեղեկացրել է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի շենքի մոտ զենք-զինամթերք է թողել:
Ահարոնյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի դիմաց` ծառի տակ ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տեսակի 11 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 13 պայթուցիչ, ինքնաձիգի 9 դատարկ պահունակ, 6 փամփշտակալ ժապավեն` լիցքավորված գնդացրի 227 փամփուշտներով, ծխարձակիչ 5 գլանակ և 5.45 մմ տրամաչափի հազար փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն, տեղեկացնում են ոստիկանությունից։