Իսրայելը հարվածել է Գազայում «Համաս» շարժմանը

Մարտի 25–ին Գազայի տարածքից հրթիռակոծվելուց հետո, Իսրայելը պատասխան հրթիռակոծությամբ է արձագանքել «Համաս» շարժման: Մասնավորապես՝ թիրախավորվել է «Համասի» ռազմական հետախուզության շտաբը:

Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մարտի 25–ին Գազայից արձակված հրթիռը ընկել էր բնակելի տան վրա, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել էր։ Մարտի 25–ի լույս 26–ի գիշերը կրկին Գազայի տարածքից հրթիռներ են արձակվել, որոնցից մի մասը որսացել են իսրայելական հակահրթիռային կայանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *