Ադրբեջանը Բելառուսից գնել է «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր․ Azeridefence

Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։

Այս մասին գրում է ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ 

Աղբյուրը ներկայացրել է մեկ կադր զորավարժության ընթացքից, որտեղ երևում են բելառուսական համակարգերը․

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օգտագործվել են բելառուսական 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր․ «Ազերիդիֆենս»

Ներկայացրած կադրերը վերցված են զորավարժության կրակային փուլի այս տեսանյութից․

Նշենք, որ «Լեկտոր»-ը եռաստիճան կառավարման համակարգ է. մարտկոցի հրամանատար, մարտկոցի ավագ սպա և հաշվարկի հրամանատար։ Մարտկոցի հրամանատարի տեխնիկական միջոցների կազմի մեջ մտնում են դյուրակիր համակարգիչ (պլանշետ), շարժական ռադիոկայան և բելառուսական «Կապոնիր» հետախուզության սարքեր։ Մարտկոցի ավագ սպայի տեխնիկական միջոցների մեջ մտնում է նաև օդերևույթաբանական կայան։ Կրակի կառավարման և նախապատրաստման համար հաշվարկի հրամանատարը ունի ևս մեկ դյուրակիր համակարգիչ և ռադիոկայան։

Հավելենք, որ բելառուսական այս համակարգը առաջին անգամ ցուցադրվել է փետրվարին՝ պաշտպանական արդյունաբերության պետական կոմիտեի ցուցահանդեսին, ինչպես նաև IDEX-2019-ին։ Այն կներկայացվի նաև Մինսկում այս տարվա մայիսին կայանալիք MILEX-2019 ցուցահանդես։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *