Վարչապետը ներկա է եղել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է  զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին, խոսել տնտեսական վիճակից, ինչպես նաև պատասխանել հարցերի:

Վարչապետը անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին ներգրավված են նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *