Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ

Այսօր` մարտի 25-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է ԱՄՆ: Հայտարարվող նպատակը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անդամների նախարարների մակարդակով կոնֆերանսին մասնակցելն է:

Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարվում է, որ այցի ընթացքում Հասանովը հանդիպումներ է ունենալու խաղաղապահ առաքելության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեր Լակուրայի, ինչպես նաև կոնֆերանսին մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգության, Արցախյան հակամարտության և այլ հարցեր:

Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի կոնֆերանսը տեղի է ունենալու մարտի 29-ին, իսկ Հասանովը ԱՄՆ է մեկնում 4 օր շուտ: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *