Մարտի 25–ի առավոտյան Գազայի տարածքից արձակված հրթիռը ընկել է Թել–Ավիվից հյուսիս գտնվող Միշմերեթ գյուղում` բնակելի տան վրա։ Զոհեր չկան:
Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական աղբյուրը նշում է նաև, որ հրթիռը արձակվել է 120 կմ հեռավորությունից, ինչը կարող է լինել Գազայի հարավային սահմանի Ռաֆահ բնակավայրը:
Իսրայելական Haaretz լրատվականն էլ ավելացնում է, որ հրթիռակոծության պատճառով վիրավորվել է 7 քաղաքացիական:
Հիշեցնենք, որ մարտի 15–ին էլ հրթիռներ էին արձակվել Թել–Ավիվի ուղղությամբ։ Դեպքի կապակցությամբ ԱՄՆ–ում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսված ժամանակից շուտ է վերադառնալու Միացյալ Նահանգներից։
Նշենք, որ դեպքը եզակի չէ: Գազայից «Համասը» պարբերաբար հրթիռներ կամ արկեր է արձակում դեպի Իսրայելի տարածք: