ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը այցելել է 1-ին կորպուս

Մարտի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։ Հրամանատարները զեկուցել են զորամասերի մարտունակության, ինչպես նաև զորամասերում զինվորական կարգապահության վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծանոթացել է սպառազինության ու զինտեխնիկայի վիճակին, տվել ցուցումներ հրամանատարական կազմին, մի շարք խնդիրների շուրջ հայտնել իր դիրքորոշումն ու առաջարկել լուծման տարբերակներ։

Այս տարվա հունիսին 1-ին կորպուսի հրամանատար էր նշանակվել գնդապետ Ժիրայր Պողոսյանը: Նա փոխարինել է ապրիլյան պատերազմին աչքի ընկած և վիրավորված գնդապետ Արարատ Մելքումյանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *