[Թարմացում] Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Մարտի 18-ին Ադրբեջանի Չոջուխ Մարջանլը գյուղի ուղղությամբ առայժմ անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Շաքիի շրջանի Չայ Կարակոյունլու գյուղի բնակիչ Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն (Hümbətov Aqil Vüqar oğlu)։ 

[Թարմացում] Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքից հայտնի է դառնում, որ այս զինծառայողը մահացել է ոչ թե մարտի 18-ին, այլ՝ 21-ին։ Մարտի 18-ին նա զորակոչվել էր բանակ, այսինքն՝ երեք օրվա զինծառայող էր։ [Թարմացում]

Այս մասին հայտնել է ադրբեջանական Bizimyol.info կայքը հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըին։ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ զինծառայողը չի մահացել հակառակորդի կրակից, մահվան պատճառը պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ 

Ադրբեջանի ԶՈւ մարտի 21-ին մահացած զինծառայող Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն (Hümbətov Aqil Vüqar oğlu)
Ադրբեջանի ԶՈւ մարտի 21-ին մահացած զինծառայող Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն (Hümbətov Aqil Vüqar oğlu)

Նշենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 7 կորուստ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *