Ռուսաստանի սպառազինության մեջ նոր մտած Մի–28ՆՄ հարվածային ուղղաթիռները Սիրիայում մարտական փորձ ձեռք կբերեն։ «Իզվեստիա» թերթի հաղորդմամբ դրանք արդեն Սիրիայում` ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում են։
«Իզվեստիա» թերթը այս մասին հայտնում է՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությունում իր աղբյուրներին։
Մի–28ՆՄ ուղղաթիռները այս ամիս են մտել սպառազինություն։ Երկար ժամանակ ուղղաթիռներն արտադրող ընկերությունն ու պաշտպանության նախարարությունը համաձայնության չէին գալիս ուղղաթիռների գնի մասին։ Նախատեսված էր, որ ուղղաթիռների առաջին խմբաքանակը կլինի 6 կամ 18 միավոր։
Ավելացնենք, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի բանակը Սիրիայում իրական մարտական պայմաններում կիրառել և փորձարկել է ինչպես ավիացիոն, այնպես էլ ցամաքային տեխնիկա: 2018 թվականին Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Շամանովը հայտարարել էր, որ Սիրիայում փորձարկվել է ավելի քան 200 տեսակ զինտեխնիկա։