Դիրքապահների ծառայության ժամկետը կարող է կրճատվել

Պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նաև ասել է, որ զուգահեռ քննարկվում է նաև մարտական հերթապահության չընդգրկված ժամկետայինների ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»։

Նշենք, որ այս պահին քաղաքացիները Հայաստանի զինված ուժեր զորակոչվում են 2 տարով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *