Իրանի ու Իրաքի ԳՇ պետերը այցելել են Սիրիա

Մարտի 18–ին, Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդուլա Այուբը ընդունել է Իրաքի ու Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերին։ Զինվորականները հանդիպել են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։

Հանդիպան ժամանակ Սիրիայի պաշտպանության նախարարը կարևորել է հարևան երկրների ԳՇ պետերի այցը ու հավելել, որ Սիրիայում ցանկացած պետության ռազմական ներկայությունը, առանց կառավարության թույլտվության, օկուպացիա է։

Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հուսեյին Բաքերին նշել է, որ նման հանդիպումները օգնում են տարածաշրջում կոնֆլիկտների խաղաղ լուծմանը:

Կողմերը նաև քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ուժերի արդյունավետ կենտրոնացման, ինչպես նաև Սիրիա-Իրաք սահմանի անվտանգության հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *