Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս:
Բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր:
Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, գարաժներ ևն:
Նշենք, որ այս զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:
Ավելացնենք, որ ՊՍԾ-ի՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները բանակի ստորաբաժանումների փոխարեն հսկելու պարտականությունը ստանձնելուց հետո, այդ հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը: