Մեկնարկել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման կուրս

Մարտի 18-ից 29-ը Վրաստանում անցկացվում է NATO-Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային համատեղ ուսուցումը։ Մասնակցում են 24 երկրի 350 ներկայացուցիչ, այդ թվում՝ նաև Ադրբեջանից:

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանը չի մասնակցում դասընթացին․ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զորավարժությունները հայկական բանակին հետաքրքիր չեն, քանի որ մեր մարտական պատրաստության հետ առնչություն չունեն։ Այս մասին խոսնակը հայտնել է News.am-ին․

«Մենք ՆԱՏՕ–ի հետ աշխատում ենք այն ֆորմատներով, որոնք մեր անվտանգության համար կարեւոր են»։ 

NATO-Georgia Exercise 2019–ի բացման արարողություն
NATO-Georgia Exercise 2019–ի բացման արարողություն

ՆԱՏՕ–ի հետ Վրաստանի համագործակցության շրջանակներում սա նմանատիպ 2–րդ բազմազգ համատեղ ուսուցումն է։ Առաջինը եղել էր 2016 թվականին, այն ժամանակ միջոցառմանը մասնակցել էին 14 երկրի զինվորականներ։

Միջոցառմանը ներգրավված են նաև Կարմիր Խաչի կազմակերպությունը, ՄԱԿ–ի խաղաղարար առաքելությունների դեպարտամենտը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *