Փետրվարի 22–ին Ռուսաստանի զինված ուժերի սպաներին տեղափոխող զինվորական «ՈւԱԶ»–ը Սրիրայի Դեր–Զոր նահանգում հայտնվել էր դարանակալման մեջ, ինչից հետո մայոր Սուխրոբ Կարիմովը արդեն 3 շաբաթ անհայտ կորած է համարվում։ Դեպքի մասին ՌԴ ՊՆ–ն չի հայտնել։
Դեպքի մասին հայտնում է BBC–ի ռուսաստանյան ծառայությունը։
BBC–ին հայտնի չեն այն սպաների անուններն ու կոչումները, ովքեր մեքենայում եղել են Կարիմովի հետ, սակայն մայորի ազգականներից մեկի փոխանցմամբ՝ մեքենայում եղել է 2 գնդապետ։
Կարիմովի ծնողներին հրավիրել են զինվորական հոսպիտալ, որպեսզի վերջիններս հանձնեն ԴՆԹ թեստ, քանի որ Սիրիայից մի քանի մահացած զինծառայողների դի են բերել։ Մայորի ծնողների փոխանցմամբ՝ զինվորական դատախազը զանգահարել և փոխանցել է, որ ԴՆԹ թեստը բացասական արդյունք է տվել։
35–ամյա Կարիմովը ծառայում էր 38–րդ մոտոհրաձգային բրիգադում։ Սիրիա էր մեկնել 2018 թվականի ամռանը՝ երկրորդ անգամ։
Հարկ է նշել, որ մարտի 8–ին Ուկրաինայի գլխավոր ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր այս դեպքի մասին, սակայն նշելով ևս մեկ զինվորականի՝ 3–րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատար գնդապետ Օմարովը որ փետրվարի 22–ին Սիրիայում զոհվել է 4 ՌԴ ԶՈւ զինծառայող, որոնց թվում՝ ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ականի պայթյունից մահացել էր Ռուսաստանի ԶՈւ հայազգի զինծառայող Անդրանիկ Առուստամյանը և ՌԴ պաշտպանության նախարարությունը կրկին չէր հաղորդել դեպքի մասին։ Դեպքի վերաբերյալ լրատվամիջոցը հարցում է ուղարկել ՌԴ ՊՆ, սակայն այնտեղից չեն պատասխանել:
Նշենք, որ Ռուսաստանում խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք: Ընդ որում՝ այդ օրենքը ընդունել են Սիրիա զորախումբ ուղարկելուց առաջ: