Վնասազերծվել է ՀՀ սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի

Մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի, Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը*:

Այս մասին հայտնում Է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում (Տավուշի մարզ) հայ դիրքապահները հայտնաբերել, նախազգուշացրել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած անձի։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

* «Հիբրագիմով»-ը բավական տարօրինակ ազգանուն է, գուցե և վրիպակի, կամ ռուսերենից հայերեն տառադարձման խնդիր է: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *