Ադրբեջանի զորավարժության կրակային փուլը

Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:

[Ուղղում] Կրակային փուլը եղել է մարտի 13-ին, սակայն դրա մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ օր անց՝ ներկայացնելով դա նույն օրվա:

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումներից՝ բանակը կիրառել է հրետանի, կանանանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային պատրաստություն տեսնելուց հետո զորահատանկային ստորաբաժանումները հետևակի հետ միասին անցել են պայմանական հակառակորդի առաջնագիծը գրոհելուն, ինչին զուգահեռ ճանապարհներ բացելու և խոցված տեխնիկան մարտադաշտից դուրս բերելու համար աշխատել է հատուկ տեխնիկա`ԻՄՌ-2:  Գրոհին աջակցում էր ավիացիան:

Կրակային փուլին ներգրավված միջոցները ներկայացնում ենք ստորև.

Հրթիռային և հրետանային միջոցներ

  • ԲՄ-21 «Գռադ» – 122 մմ ՀԿՌՀ
  • RM-70 – 122մմ ՀԿՌՀ
  • «Վենա» – 120մմ ինքնագնաց հրանոթ
  • «Գվոզդիկա» – 122մմ ինքնագնաց հաուբից
  • Դ-30 – 122մմ քարշակվող հաուբից
  • ՄՏ-12 – 100մմ հակատանկային հրանոթ
  • «Սանի» – 120մմ ականանետ 
  • «Խրիզանետմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգ
RM-70 ՀԿՌՀ-ները կրակային դիրքերում

Զրահատանկային տեխնիկա

  • Տ-72 տանկ
  • ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենա
  • ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ

Ավիացիա և ԱԹՍ, ՀՕՊ

  • Սու-25 գրոհիչ
  • Մի-35 հարվածային ուղղաթիռ
  • «Օրբիտեր-3» հետախուզական ԱԹՍ
  • Կիրառվել է նաև մահապարտ ԱԹՍ, տեսակը հայտնի չէ [լրացում]
  • ԶՍՈւ-23-4 «Շիլկա» ԶՀ
  • ՄՏ-ԼԲ ԶՈւ-23-2 ԶՀ
  • «Իգլա» դյուրակիր ԶՀՀ
Սու-25 գրոհիչները Քյուրդամիրի ավիաբազայում
Սու-25 գրոհիչները Քյուրդամիրի ավիաբազայում

Հիշեցնենք, որ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունները մեկնարկել էին մարտի 11-ից և ավարտվելու են մարտի 15-ին: Զորավարժության նախորդ օրերի հիմնական գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարություն՝ ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց: 

Սրան զուգահեռ հրամանատարաշտաբային վարժանքներ են ընթանում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *