ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, որով՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Փախչանյանը։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Razm.info-ին Դավիթ Փախչանյանը հայտնեց, որ հրաժարական տալու որոշումը իրենն է եղել, և որը վաղուց էր պլանավորել։ Նա ընդգծեց, որ որոշումը որևէ արտառոց իրադարձությամբ պայմանավորված չէ։
Կենսագրությունը՝ ՊՆ կայքից․
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 8-ին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1993 ” 1995թթ․ «Ավիտ» ընկերության մենեջեր, այնուհետև՝ փոխտնօրեն:
1995 ” 1998թթ․ PA&PA ընկերության փոխտնօրեն:
1998 ” 2013թթ․ «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության տնօրեն, համահիմնադիր:
2012 ” 2016թթ․ «Այբիկ» մանկական մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն, համահիմնադիր:
2016-2018թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ” ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987 ” 1992թթ․
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ընդհանուր և կիրառական ֆիզիկա, որակավորումը՝ ինժեներ-ֆիզիկոս, գերազանցության դիպլոմ:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից, պահեստազորի լեյտենանտ:
2008 ” 2010թթ․
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (Մոսկվա), բաժինը՝ մենեջմենտ, մասնագիտացումը՝ ընդհանուր և ռազմավարական կառավարում, մագիստրոսի աստիճան:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հասարակական գործունեություն.
Մի շարք բիզնես նախագծերի մասնակից և հիմնադիր է։
2006 թ. «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր
2006 թ․ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր
2014 թ․ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ
2014 թ.-ից առայսօր «Դիլիջան կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2015 թ.-ից առայսօր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ