Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար է ստացել «Մարտական խաչի» 13 շքանշանակիր

ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխացնել 2-րդ կարգի հաշմանդամ կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանին և զոհված կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանի ընտանիքին։ 

Այս մասին հայտնում է հիմնդրամի կայքը։

Շիրազ Կամոյի Սահակյանին փոխանցվել է միանվագ 5 մլն դրամ, իսկ Վազգեն Գագիկի Խաչատրյանի ընտանիքին՝ միանվագ 10 միլիոն դրամ։ Ընտաիքները 20 տարվա ընթացքում կստանան նաև ամսական 200 000 դրամ։

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանը մարտական դիրքում ականի պայթյունից ստացել էր ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ 2017 թվականի մայիսի 4-ին: ՊԲ պայմանագրային զինծառայող Վազգեն Գագիկի Խաչատրյանը զոհվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ավտովթարից։

2017, 2018, 2019 թվականներին զոհված կամ վիրավորված 158 զինծառայող ստացել է և միանվագ գումարը և ամսական վճարումները: 2015-16թթ. վիրավորված կամ զոհված ևս 76 զինծառայող (այդ թվում՝ կամավորական) ստանում է ամսական գումար՝ 20 տարի ժամկետով: Նշենք, որ հիմնադրամից գումար են ստանում նաև ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, այդ թվում՝ «Մարտական խաչի» շքանշանակիրներ։

Նշենք, որ 2018 թվականի հուլիսին հիմնադրամի խորհուրդը որոշել է 
հատուցումներ անել նաև 2016, 2015 թվականին զոհվածների/վիրավորների ընտանիքներին շնորհիվ՝ ֆինանսական միջոցների բավարար լինելու: 

Հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից և ի սկզբանե այն տարածվում էր 2017-ին եղած դեպքերի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *