Հայաստանի զինված ուժերի ավիացիան նոր պետ ունի

ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-մայոր Ավետիկ Մուրադյանը արձակվել է ծառայությունից և ազատվել Հայաստանի  զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ Գագիկ Ասլանյանը նշանակվել է նույն պաշտոնին։

Գնդապետ Գագիկ Ասլանյանը մինչ ավիացիայի շտաբի պետն էր։

Ավետիկ Մուրադյանը ՀՀ  ԶՈւ ավիացիայի վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2009 թվականին:

Գեներալ-մայորի կենսագրությունը՝ ՊՆ կայքից

Գործունեություն․

1992 ” 2009թթ. զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ:

2009 թ.-ից ՀՀ  ԶՈւ ավիացիայի վարչության պետ:

2012թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Կրթություն

1983 ” 1987թթ. սովորել է բարձրագույն ռազմա-օդաչուական ուսումնարանում: 

1997 ” 2000թթ. սովորել է ՌԴ Ռազմաօդային ակադեմիայում:

Այլ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.1987-1989 ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:Ունի «Ռազմական օդաչու» 1-ին կարգի որակավորում

:Պարգևներ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
«Մարտական ծառայության» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել նաև, որ երկարամյա ծառայության զինվորական թոշակի է անցել ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2008թ. օգոստոսին:

Պարգևներ

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստ., «Արիության»,  «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարին», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան»,  «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան»,  «Համագործակցության ամրապնդման համար», «Մարտական համագործակցության համար» «Անբասիր ծառայության համար» I-ին,  II-րդ, III-րդ և IV-րդ  աստ., «ՀՀ ԶՈւ 20 տարի» պետական, գերատեսչական ու  հոբելյանական մեդալներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *