Մարտի 10–ին Աֆղանստան այցելած Գերմանիայի արտգործ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է երկարացնել խաղաղապահների՝ Աֆղանստանում մնալու ժամկետը, որն ավարտվում է մարտի 31–ին։
Այս մասին հայտնում է Գերմանիան ԱԳՆ կայքը։
Մաասը իր այցի ժամանակ եղել է Մազարի-Շարիֆ քաղաքում, որտեղ գտնվում է գերմանական զորքերի «Մարմալ» ռազմաբազան։ Պաշտոնյայի խոսքերով, իրենց նպատակը տեղի բնակչությանն ապացուցելն է, որ Գերմանիան կշարունակի նպաստել տարածաշրջանում կոնֆլիկտների խաղաղ լուծմանն ու տնտեսական զարգացմանը։
Հիշեցնենք, որ Մազարի–Շարիֆ քաղաքում՝ «Վճռական աջակցություն» առաքելությանը Գերմանական զորքերի հրամանատարության տակ մասնակցում են նաև հայ խաղաղապահները։
Գերմանացի խաղաղպահները Աֆղանստանում են 2005 թվականից, նրանց զորախումբը մեծությամբ երկրորդն ԱՄՆ–ից հետո՝ 1300 զինծառայող։ Հայ խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց խմբով։