Ադրբեջանի զորավարժությանը ներգրավվել են «Պոլոնեզ» և LORA

Ադրբեջանում ընթացող պլանային լայնամասշտաբ զորավարժություններին  ներգրավվել են նաև բելառուսական ՀԿՌՀ-ները և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումից՝ «Պոլոնեզի» և LORA-ի դիվիզիոնների շարասյունները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից, մեկնում օպերատիվ շրջաններ, բերվում մարտական վիճակի, պատրաստվում կրակի: Նշենք, որ հրապարակումից պարզ չէ՝ մարտական կրակ եղել է, թե՝ ոչ:

«Պոլոնեզների» շարասյունը զորավարժության ընթացքում
«Պոլոնեզների» շարասյունը զորավարժության ընթացքում

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է երեկ՝ մարտի 11-ին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այդ վարժանքներին ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *