ՀՀ ԶՈւ վարժանքներին անձնակազմը «պաշտպանվել է», ապա համալրվել նոր ուժերով

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները անցկացրել են շտաբային մարզումներ։

Այս մասին մարտի 11-ին հայտնում է ՊՆ կայքը։

Անձնակազմը պայմանականորեն բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, առկա ուժերով և միջոցներով անցել է պաշտպանության, իրականացրել զորքերի համալրում և մարտական ներդաշնակում։

Իսկ մարտի 7-ին, մեկ այլ վարժանքի ժամանակ հրետանային զորամասերից մեկում «Սկադ» հրթիռային  կայանների վառելիքի լիցքավորման հաշվարկները լիցքավորել են համալիրները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *