Երեկ՝ մարտի 7-ին, Սիրիայում ականի պայթյունից վնասված հայաստանցի սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրա առողջական վիճակը այժմ բավարար է, տեղափոխվելու է Հայաստան։
Այս մասին «Այսօր» լրատվակայքին հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Վիրավորը եղել է փորձառու սակրավոր։ Նրա վիրավորման պատճառը եղել է
պլաստիկե իրանով ծուղակ ականը։
Հիշեցնենք, որ 83 անձից բաղկացած հայ մասնագետների, այդ թվում՝ բժիշկների, սակրավորների ու նրանց անվտանգությունը պահպանող մասնագետների, խումբը Սիրիա էր մեկնել փետրվարի 8-ին։ Այս ընթացքում հայ մասնագետները ականազերծել են 10 510 մ քառակուսի տարածք, կատարել են 50 վիրաբուժական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն, ինչպես նաև 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն։
Լուսանկարը՝ Sputnik Armenia գործակալության կայքից