Մարտի 11-15-ը Ադրբեջանի բանակը անկացնելու է պլանային բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ներգրավվելու է շուրջ 10000 անձնակազմ:
Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու են նաև մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց՝ այդ թվում զորային ավիացիա (ուղղաթիռներ):
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունը հարձակողական սցենարով է, ինչը, ըստ զորավարժությունների հայտարարվող պլանի ենթադրում է.
- Հարվածներ հասցնել պայմանական հակառակորդին մի քանի ուղղությամբ,
- ճեղքել պաշտպանությունը և ջախջախել զորամիավորումները,
- հրթիռահրետանային հարվածներ հասցնել թիկունքում տեղակայված ռազմական և ռազմավարական օբյեկտներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ևս Ադրբեջանում անցկացվել են լայնամասշտաբ զորավարժություններ: