Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող մնացել է ձնահոսքի տակ

Մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ՝ ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) և պայմանագրային, շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուն (Məmmədov Fərrux Fərman oğlu) մնացել են ձնահոսքի տակ:

Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարության մեջ նշվում է, որ զինծառայողները շարժվելիս են եղել դեպի դիրք, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում են հատուկ միջոցներ: 

Միջադեպի վայրը չի նշվում, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի բարձրադիր դիրքերում, կամ Օմարի լեռնաշղթայի հատվածում: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *