Իրաքում ձերբակալել են ԻՊ ամենախոշոր գործիչներից մեկին․ նա նաև զենք է մատակարարել կառույցին

Մարտի 7–ին Իրաքի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսային Նայնավա շրջանում ձերբակալել են «Իսլամական պետության» (ԻՊ) խոշոր գործիչներից մեկին, որը ահաբեկչական կազմակերպությանը զենք էր մատակարարում ու զբաղվում էր դրա ավտանգության հարցերով:

Ռազմական հետախուզության հայտարարությունը փոխանցում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նշվում է, որ ձերբակալվածը մասնակցել է նաև «Սպայքեր» ավիաբազայում 2014թ. Իրաքի զինված ուժերի դեմ հարձակմանը։

Նշենք, որ Իրաքի հյուսիսային Տիկրիտ քաղաքի մոտ տեղակայված «Սփայքեր» ավիաբազայի վրա հարձակումը եղել է 2014թ. հունիսի 12–ին։ ԻՊ զինյալները հարձակվել են Իրաքի զինված ուժերի կադետների վրա, առանձնացրել նրանցից շիա մահմեդականներին՝ սուննիներից և ոչ մահմեդականներից, ու սպանել նրանց։ Հարձակման ժամանակ սպանվել է մոտ 1700 մարդ։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *