Թուրքիայի ՌԾՈւ նավերը ժամանել են Վրաստան և Ռուսաստան

Մարտի 6–ին և 7–ին համապատասխանաբար Ռուսաստան և Վրաստան են ժամանել Թուրքիայի ռազմածովային ուժերի 2–ական նավ`թուրքական  «Մավի Վաթան – 2019» զորավարժության շրջանակներում։

Այս մասին հայտնում է ՌԴ Պն կայքն ու «Գրուզիա Օնլայն» գործակալությունը։

Նովոռոսիյսկի նավահանգստում թուրքական «Բուրգազադա» (Burgazada) հակասուզանավային կորվետն ու ականորսիչ «Ակչայ» (Akçay) նավը կմնան մինչև մարտի 8–ը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այցը գործնական է: Հիշեցնենք, որ «Բուրգազադա» նավերը համեմատաբար նոր են սպառազինություն մտել։

Բաթումիի նավահանգիստ են եկել Քըլըչ (Kılıç) հրթիռային պահակային նավը և Ֆաթիհ (Fatih) ֆրեգատը, որոնք «Մավի Վաթան – 2019» զորավարժության շրջանակներում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության աշխատակիցների հետ անցկացնելու են համատեղ վարժանքներ: Նշենք, որ Fatih ֆրեգատը անցյալ տարի ևս  զորավարժության շրջանակներում այցելել էին Բաթումիի նավահանգիստ։

«Մավի Վաթան – 2019» զորավարժությունը սկսել էր փետրվարի 27–ին և տևելու էր մինչև մարտի 8–ը։ Այն անցկացվում է միանգամից 3 ծովերում՝ Էգեյան, Սև և Միջերկրական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *