Թուրքիան և Իրանը համատեղ գործողություն կիրականացնեն PKK–ի դեմ. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեկ՝ մարտի 6–ին, պետական «Անադոլու» գործակալության հետ քննարկմանը հայտարարել է, որ Թուրքիան ու Իրանը պատրաստվում են համատեղ գործողություն իրականացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ քննարկումը (թուրքերեն)

Նախարարը հայտարարել է, որ Իրանի պատվիրակության հետ հանդիպում է եղել ու այս հարցը քննարկվել է։ Համատեղ գործողությունը Թուրքիայի վաղուց կազմած թեզն է։ 

Նշենք, որ Թուրքիան քրդական կուսակցության դեմ Իրանի հետ համատեղ գորողություններ իրականացնելու մասին բազմիցս հայտարարում է, սակայն որևէ պատասխան իրանական կողմից դեռևս չի եղել։

Հավելենք, որ Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներին համարում է «ահաբեկիչներ» ու թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում իրականացրած գործողությունները որակում է «ահաբեկիչներին մաքրելու գործընթաց»։ Թուրքիայում 1999թ. ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել քրդական կուսակցության նախագահ Աբդուլլահ Օջալանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *