Մարտի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Միացյալ Թագավորության ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նիք Գուրի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հյատնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ կողմերի քննարկման հիմնական առարկան եղել է երկու երկրների ՊՆ-ների միջև շտաբային բանակցությունների կազմակերպումը: Քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրության ոլորտում համագործակցության հարցեր:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Արցախյան հակամարտությանը:
