Հնդկաստանում Կալաշնիկովի ինքնաձիգ կարտադրեն

Մարտի 3–ին Հնդկաստանի Ամեթի շրջանի Կորվա քաղաքում բացվել է ռուսական ԱԿ–203 ինքնաձիգ արտադրող «Indo-Russia Rifles Ltd» գործարանը։ Արտադրվող ինքնաձիգերը կլինեն 7.62 х 39 մմ տրամաչափի։

Այս մասին հայտնում է հայտնում է Indiatimes լրատվական կայքը։

Գործարանի բացմանը ներկա են եղել Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին և պաշպանության նախարար Նիրմալա Սիթհարաման։  Ձեռնարկությունը հնդկաստանյան «Ordnance Factory Board» կորպորացիայի և ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ» ու «Կալաշնիկովի կոնցերն» ընկերությունների համատեղ աշխատանքն է։ Գործարանի 50.5 % բաժնեմասը հնդկական ընկերությանն է։ Չնայած գործարանի բացմանը՝ Հնդկաստանում ԱԿ արտադրելու ֆորմալ համաձայնություն դեռ կնքված չէ։

Պլանավորվում է արտադրել 700 հազար միավոր 200 սերիայի ինքնաձիգ, որոնք կհամալրեն հնդկական սպառազինությունը, և ևս 50 հազար միավոր կարտահանվի Ռուսաստանից։ Գործարքը կկազմի մոտ 1.7 միլիրադ դոլար։ Հայտնում է Warspot կայքը։

Ըստ ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգի՝ գործարանը 768 հազար միավոր 7.62 տրամաչափի ինքնաձիգ ձեռք բերելու երկրաժամկետ ծրագրի մաս է, ինչը թույլ կտա ամբողջովին փոխարինել հնդկական արտադրության 5.56 մմ տրամաչափով INSAS ինքնաձիգերը։

Նաև նշենք, որ 2019 թվականի հունվարին Հնդկաստանը ձեռք բերեց 7.62 x 51 մմ տրամաչափի 72400 միավոր SIG Sauer SIG716 ինքնաձիգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *