[Ուղղված] Հնդկաստանը ՍՈւ–30 կործանիչները կզինի իսրայելական Spice-2000 համակարգով ռումբերով

[Ուղղում] Հնդկաստանը օդուժի արդյունավետությունը բարձրացնելու համար մտադիր է ՍՈւ–30ՄԿԻ կործանիչները զինել Իսրայելից գնած Spice-2000 ավիառումբեր համակարգերով հագեցած ավիառումբերով , ինչը թույլ կտա ռումբերը դարձնել ուղղորդվող։

Այս մասին հայտնում է հնդկաստանյան ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերում իր աղբյուրների վրա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Հնդկաստանի ավիապարկում միակ կործանիչը, որն ունակ է ռմբակոծել հակառակորդի թիրախները, Mirage-2000–ն է, իսկ ՍՈւ–30ՄԿԻ ինքնաթիռի վերոնշյալ ձևափոխությունը վերջնական փորձարկումների փուլում է։

Spice-2000 համակարգերը, որից հնդկական բանակում առկա է մոտ 200 միավոր, արտադրում է իսրայելական «Rafael» ընկերությունը։ Հնդկաստանն այս համակարգով կառավարվող ռումբից օգտագործել է նաև փետրվարի 26–ին՝ ռմբակոծելով Քաշմիրի՝ Պակիստանի հսկողության տակ գտնվող հատվածը։

Spice-2000 համակարգերը հագեցած են նաև օպտիկական էլեկրոնային գլխիկով, որը թույլ է տալիս ռումբին «թիրախը ճանաչել պատկերով»։ Spice  կրող հրթիռները միևնույն ժամանակ նախատեսված են ՀՕՊ համակարգեր խոցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *