Մարտի 3–ին Համա նահանգի հյուսիսում գտնվող ալ–Մասասնա բնակավայրում և Լաթակիա ու Իդլիբ նահանգների սահմանի մոտ զինյալները գրոհել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։
Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։
Հարձակումը սկսվել է Երևանի ժամանակով 18։30-ին: Զինյալներն օգտագործել են հրետանի, ականանետ և տարբեր տրամաչափի գնդացիրներ։ Կառավարական բանակին հաջողվել է ետ մղել հարձակումները։
SANA գործակալության հաղորդմամբ Սիրիական բանակը Լաթակիայում ունեցել է երկու վիրավոր, իսկ զինյալները ունեցել են զոհեր։ Իսկ ալ–Մասասնա բնակավայրում եղած հարձակման ժամանակ զոհեր կան նաև կառավարական ուժերից։ Հաղորդում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։