Ձերբակալվել է ՌԴ ՊՆ գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը

Կեղծ աշխատակիցներ գրանցելու միջոցով 14 մլն ռուբլի յուրացնելու կասկածանքով փետրվարի վերջին ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաօդային-տիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտի ղեկավար, թոշակի անցած գեներալ-մայոր Սերգեյ Յագոլնիկովը: 

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ ռազմական հակահետախուզությունը դեռ անցած տարվա վերջին սկսել է հետաքրքրվել Յագոլնիկովի ղեկավարած ինստիտուտի ներքո գործող մասնավոր գիտա-հետազոտական ընկերությունով, որը, ըստ հաշվապահական հաշվետվությունների, իրականացրել է ինստիտուտի պատվերների մեծ մասը ու քանի որ ինստիտուտի ուսումնասիրությունները հույժ գաղտնի են, անվտանգության աշխատակիցները որոշել են պարզապես ստուգել, թե գաղտնիության ռեժիմը ինչպես է պահպանվում այն գրասենյակներում, որոնք կապ ունեն մասնավոր պրոյեկտավորողների ռազմական կոնստրուկտավորների հետ:

Սակայն անվտանգության աշխատակիցները պարզել են, որ տեղեկության որևէ արտահոսք չէր էլ կարող լինել, քանի որ այդ ընկերության աշխատակիցները ներգրավված չեն եղել ինստիտուտի ուսումնասիրություններին, այլ պարզապես գործունեության իմիտացիա են արել։ Այս եղանակով ինստիտուտի ղեկավարը գրանցել է 100-ավոր աշխակատակիցների, որոնք ստացել են աշխատավարձ։ Կեղծ աշխատողների փոխարեն աշխատանքն արել են իրական աշխատողները՝ իրենց սահմանված աշխատավարձի դիմաց։

Նշվում է, որ Յագոլնիկովն ու իր գործընկերը ձերբակալվել են փետրվարի վերջին, այնուհետև կալանավորվել են երկու ամսով, իսկ վերջին օրերին գեներալ-մայորին առաջադրվել է մեղադրանք, որը նա չի ընդունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *