Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ 

Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.

  • «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
  • «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
  • «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Ադրբեջանական կայքում հրապարակված լուսանկարը Կարեն Ղազարյանի դատից
Ադրբեջանական կայքում հրապարակված լուսանկարը Կարեն Ղազարյանի դատից

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:

ՀՀ ՊՆ-ից հայտարարեցին, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *