Պակիստանը խոցել է Հնդկաստանի ՌՕՈւ 2 ինքնաթիռ

Փետրվարի 27-ին Պակիստանի զինված ուժերը խոցել են իրենց օդային տարածք մտած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Պակիստանի ԶՈւ խոսնակը:

Պակիստանի ԶՈւ խոսնակ, գեներալ-մայոր Ասիֆ Ղաֆուրը թվիթերյան էջում մասնավորապես հայտնել է, որ Պակիստանի ՌՕՈւ հարվածներին պատասխան հնդկական ինքնաթիռները հատել են շփման գիծը և իրենք Պակիստանի օդային տարածքում խոցել են երկու ինքնաթիռ:

Ինքնաթիռներից մեկը ընկել է Քաշմիրի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, օդաչուին ձերբակալել են, իսկ մյուսը՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում: 

Հնդկական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել միջադեպին: 

Հնդկաստանի ՌՕՈւ «Միրաժ-2000» կործանիչներ
Հնդկաստանի ՌՕՈւ «Միրաժ-2000» կործանիչներ

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ փետրվարի 14-ին ահաբեկչություն եղավ Քաշմիրի Հնդկաստանի վերահսկողության հատվածում, զոհվեցին տասնյակ մարդիկ: Հնդկական կողմը պատասխանատվությունը դրեց Պակիստանում տեղակայված «Ջաիշե Մոհամմեդ» իսլամական խմբավորման վրա և փետրվարի 26-ին ավիահարվածներ հասցրեց Պակիստանի տարածքում:  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *