Պրոֆեսիոնալ զինծառայողները «չեն ծածկի» բոլոր առաջապահ դիրքերը․ նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի սխալ է համարում «No kids to the frontline» («Ոչ երեխաների ծառայությանը առաջնագծում») պնդումը։ Նախարարի խոսքով՝ առաջադրանքի ըստ պահանջի կատարումը տարիքի հետ կապ չունի, պատրաստվածության և գործելու պատրաստակամության հարց է։ Նորակոչիկներին երկուսն էլ սովորեցում են։

Այս մասին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է Civilnet կայքի հետ հարցազրույցում։

«Հասարակությունը պետք է ընդունի, որ երբ տղամարդը առաջնագծում է կամ առհասարակ բանակում, նա զինծառայող է, որն ունի պարտականություններ։ Հանրության մոտ սխալ ընկալում կա, որ երիտասարդ զորակոչիկները առաջնագիծ են ուղարկվում անպատրաստ։ Սա բացարձակապես այդպես չէ․
 նրանք առաջադրանքին համապատասխան պատրաստություն են անցում, ավելին, նրանք այնտեղ մենակ չեն, փորձառու սպաների և սերժանտների
 անմիջական ենթակայության տակ են:»,–ասել է նախարարը։ 

Լրագրողը հիշեցնում է ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը առաջնագիծը բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու մասին և հետաքրքրվում նախարարի գնահատականով։

«Ես այս առաջարկը ադեկվատ չեմ համարում, օրինակ միայն մեր բնակչության և տնտեսական հնարավորությունների համար, որոնք լուրջ սահմանափակում են մրցունակ աշխատավարձեր ունենալու հնարավորությունը։․․․ 

Նույնիսկ եթե մենք կարողանայինք պրոֆեսիոնալներին ապահովել գրավիչ աշխատավարձերով, նրանց թիվը մեկ է բավարար չէր լինի անհրաժեշտ
 բոլոր առաջապահ դիրքերը համալրելու համար։ Ես բաց եմ քննարկելու նոր առաջարկներ և գաղափարներ․․․ սակայն առանց հետագա քննարկումների էլ, այս հարցը լուրջ խոչընդոտների է բախվում։

․․․Մենք անվտանգության մի միջավայրում ենք, որը մեզնից մեծ ջանքեր է պահանջում և մեր պատասխանը պետք է համապատասխանի մեր դեմոգրաֆական համեստ ռեսուրսներին։»,– նշել է Տոնոյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *