Ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտը» դատի է տվել դեպի Չինաստան նավով հրթիռներ փոխադրած ընկերությանը՝ պահանջելով փոթորիկի ժամանակ վնասված հրթիռների փոխհատուցումը, ինչը ընդհանուր գնահատվում է մոտ 164,6 միլիոն դոլար:
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ռոստեխ» պետական կորպորացիան հայտարարել է, որ այս դեպքում հրթիռներ պատրաստող ընկերությունը արդեն սկսել է ստանալ փոխադրող կազմակերպության պատճառով ստացված վնասի ապահովագրական փոխհատուցումները։
«Կոմերսանտ» թերթի տվյալներով «Ռոսօբորոնէքսպորտը» ներկայացրել է 2 հայց՝ պահանջելով 164,6 միլիոն դոլար ընդհանուր վնասի և 1.79 միլիոն եվրո փոխադրման վճարի համար։
Ավելի վաղ՝ փետրվարի 18–ին, «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չիմոզովը հայտարարել էր, որ հրթիռներ տեղափոխող նավն ընկել է փոթորիկի մեջ, իրենք հրթիռները ստիպված ոչնչացրել են, հիմա պատրաստում են նորերը։
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը անցած տարի հայտարարել էր, որ Չինաստանը Ս–400 ՀՕՊ համակարգերն ու Սու–35 կործանիչները կստանա մինչև 2020 թվականի վերջ։