Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ բազան վարժանքներ է անում

Հայաստանում տեղակայված ռուսական բազայի ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) զորքերի 1000 զինծառայող մասնակցել է վարժանքների, որոնց ներգրավվել է մոտ 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ–29 կործանիչ, Մի–24Պ և Մի–8ՄՏԲ ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

 Ըստ սցենարի՝ ռադիոխանգարումները օգնել են նվազեցնելու պայմանական հակառակորդի հետախուզության և զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման արդյունավետությունը։

Մարտավարական վարժանքները սկսվել են փետրվարի 4–ին և տևելու են մինչև մարտի 10–ը։ Վարժանքներ անցկավում են ամբողջ Հարավային ռազմական շրջանում։

Հիշեցնենք, որ այս տարի ռուսական ռազմաբազան պլանավորում է կատարել ավելի քան 600 մարտավարական պարապմունք։

Հայաստանում գտնվող 102–րդ ռազմաբազան մտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ։ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *