Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Հնդկաստանի հետ 5-րդ սերնդի կործանիչների համատեղ արտադրության 10 մլրդ դոլար գնահատվող նախագիծը։ Այս մասին հայտնել է Ռուսաաստնի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Անատոլի Պունչուկը։
«Այս ծրագրի ժամանակավոր դադարեցման որոշումը կայացրել է Հնդկաստանը։ Ռուսաստանը առաջվա նման բաց է համագործակցության համար։․․․ Նման ֆորմատով համագործակցություն Հնդկաստանին առաջարկում է միայն Ռուսաստանը»։,– «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխացմամբ ասել է Պունչուկը։
Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը հայտարարվեց Ռուսաստանի և Հնդկաստանի՝ 5-րդ սերնդի FGFA կործանիչներ (Սու-57) արտադրելու համատեղ ծրագիրը սառեցվել է։ Սակայն հնարավոր է երկխոսությունները մի օր վերսկսվեն։

Հնդկաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դժգոհությունների պատճառներից է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չեն համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող համատեղ նախագիծը։
Բացի այդ, ըստ հնդկական կողմի՝ կործանիչները չունեն բավարար աստիճանի «անտեսանելիություն», իսկ շարժիչները «ոչ մոդուլային» կառուցվածք ունեն, ինչը բարդացնում և թանկացնում է տեխնիկական սպասարկումը: Քանի որ Ռուսաստանի առաջարկած ոչ մոդուլային շարժիչների տեխսպասարկումը կարող է անել միայն արտադրողը, իսկ մոդուլային շարժիչները կարող է սպասարկել հենց օգտագործողը:
Հնդկական կողմից կործանիչի մշակման և արտադրման գործընթացին ներգրավված է Hindustan Aeronautics Ltd (HAL) ընկերությունը, իսկ ռուսական կողմից Սուխովի անվան ավիացիոն ընկերությունը։ Ծրագիրը իրականացվում էր Հնդկաստանի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակներում են։