[Ուղղված] Շնորհակալություն պ. Տոնոյանին` ՀՀ-ն կշարունակի Վրաստանում մասնակցել միջազգային վարժանքներին. Իզորիա

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միջև 2019 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիրը։ Այն ստորագրվում է 2010 թվականից։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան լրագրողների հետ բրիֆինգին հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի մասնակցել ՆԱՏՕ անդամների և հովանու ներքո Վրաստանում անցկացվող Noble Partner, Agile Spirit և այլ զորավարժություններին։

 [Թարմացում] Վրացերենից թյուր թարգմանության հետևանքով տպավորություն է եղել, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանին հրավիրում է մասնակցելու Noble Partner և Agile Spirit զորավարժություններին, այն ինչ նախարարը, Georgianreport.info-ի փոխանցմամբ, հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել Վրաստանում անցկացվող միջազգային զորավարժություններին.

«Շնորհակալություն պարոն Դավիթին, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները 2019-ին և հաջորդ տարիներին կմասնակցեն միջազգային զորավարժություններին, ինչպիսիք են Nobel Partner-ը և Agile Spirit-ը»։

Noble Partner զորավարժությունը Վրաստանում անցկացվել է չորս անգամ և ուղղված է «ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն»։ Անցած տարի զորավարժությանը մասնակցել են ավելի քան 3000 զինծառայող Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և ևս 10 երկրից։

Հայաստանը չի մասնակցել Agile Spirit-2018 զորավարժությանը: Զորավարժությանը ներգրավվում են շուրջ 2000 զինծառայողներ Ռումինիայից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բուլղարիայից ևն։

Noble Partner և Agile Spirit զորավարժությունները արդեն «ավանդական» բնույթ են կրում, սակայն մինչև հիմա առաջացնում են Ռուսաստանի սուր արձագանքը։ ՌԴ ԱԳՆ այդ առիթով հայտարարել է, որ «Ռուսաստանը նմանատիպ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության համար լուրջ սպառնալիք է համարում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *