Փետրվարի 18–ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել են 2019թ. առաջին հրամանատարաշտաբային եռաստիճան վարժանքները՝ երկու փուլով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն փետրվարի 23–ին։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Նախիջևանի հատուկջոկատայինների մի խումբ մեկնել էր Թուրքիայի Կարս քաղաք՝ միջազգային զորավարժության մասնակցելու համար: Դրանք ևս տևելու են մինչև փետրվարի 23–ը։