Միջազգային դիտորդները ստուգել են Նախիջևանի բանակը

Դանիայի գլխավորած միջազգային դիտորդական խումբը ստուգումներ է անցկացրել Նախիջևանի առանձին համազորային բանակում: Ճշգրտվել է տանկերի, զրահափոխադրիչների, ինքնաթիռների, ուղղաթիռների, 100 մմ և ավել հրետանային միջոցների քանակը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ստուգումները ընթացել են «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» և «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի» շրջանակներում: 

Դանիայի, Չեխիայի և ՄԹ դիտորդները Նախիջևանի զորամասերից մեկում
Դանիայի, Չեխիայի և ՄԹ դիտորդները Նախիջևանի զորամասերից մեկում

Խմբում եղել է 9 դիտորդ՝ Դանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, և Գերմանիայից: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *