Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ավիաշինական ընկերությունը տարածել է տեսանյութ նոր Mini Harpy մահապարտ ԱԹՍ–ի մասին։ Տեսանյութում երևում է, որ ԱԹՍ–ն արձակվում է հատուկ կոնտեյներից և կրում է թվային տեսախցիկ, որով հայտնաբերում է թիրախը։
Mini Harpy անօդաչուն պատկանում է Harpy-Harop մահապարտ ԱԹՍ–ների ընտանիքին։ Այն առաջին անգամ ցուցադրվելու է Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India 2019 ցուցահանդեսին։
Mini Harpy–ն կշռում է 45 կգ, որից 8 կգ մարտագլխիկն է։ ԱԹՍ–ն կարող է օդում մնալ 2 ժամ և օպերատորի հետ կապ պահպանել մինչև 100 կմ հեռավորությունից։
Ուշագրավ է, որ տեսանյությում որպես թիրախ օգտագործվել է Ս–400 ռուսական զենիթահրթիռային համակարգը։
Հիշեցնենք նաև, որ Harpy-Harop ընտանիքի ԱԹՍ–ներ կան նաև Ադրբեջանի սպառազինությունում, որոնք կիրառվել են ապրիլյան պատերազմի ժամանակ։
One response to “Իսրայելը ցուցադրել է Mini Harpy նոր մահապարտ ԱԹՍ”